Փարիզի քաղաքապետը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիան որակել է որպես ցեղասպանական գործընթաց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանական է որակել։ Նա խնդրի վերաբերյալ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Արցախի դեմ ագրեսիան պետք է դադարեցնել։ Չնայած միջազգային հանրության մոբիլիզացիային՝ Ադրբեջանն իրագործում է Արցախի հայերի դեմ իր ծրագիրը։ Ցեղասպանական գործընթաց է իրականացվում», - գրել է նա։

Իդալգոն նաև դիմել է Ֆրանսիայի նախագահին՝ շեշտելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հանդիպում անցկացնի։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ըստ ՄԱԿ-ում ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկում կանցկացնի սեպտեմբերի 21-ին։

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է որ դատաբժշկական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական։ Արցախի բուժհաստատություններից ստացված վերջին տվյալների համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով կա 138 վիրավոր, նրանցից 29-ը քաղաքացիական անձինք են։

Հայերեն Русский Türkçe

Ռոմանոս Պետրոսյանը թվարկել է ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման ընթացքում արձանագրված ձեռքբերումները

Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Շիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքները

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաղորդագրություններ է փոխանակել Թրամփի աշխատակազմի ղեկավարը ձևացող անձի հետ

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ

Թավրիզ-Երևան չվերթերը օգոստոսի 20-ից կվերականգնվեն

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսել են ՌԴ-ից

Երևանում նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը