Տարածաշրջանային

Վրաստանում վերանորոգվում է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Վրաստանում վերանորոգվում է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սադախլո-Ծոփի-Ախկերփի ներպետական նշանակության ճանապարհի՝ դեպի Հայաստանի հետ սահման տանող հատվածի վերանորոգումը Վրաստանի բյուջեի համար կարժենա 6,6 մլն լարի (2,5 մլն դոլար)։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը:

Մառնեուլի շրջանում նախագիծը նախատեսում է 8,6 կմ երկարությամբ ճանապարհի ամբողջական վերականգնում, որի շրջանակներում իրականացվում է ճանապարհի երթևեկելի մասի և մեկ կամրջի վերանորոգում, գոյություն ունեցող արհեստական ​​կառույցների վերականգնում և նորերի կառուցապատում։

Բացի այդ, նախագծով նախատեսած է ջրատարների, տեղի բնակիչների բակերի մուտքերի, ավտոկայանատեղիների, մեքենաների տաղավարների բարեկարգում, ճանապարհային նշանների, ինչպես նաև ճանապարհների գծանշումների տեղադրում։

Աշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թ. վերջին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում