ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակությանը:

«Հայաստանը մեծապես արժեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանի խորհրդարանում:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձեւերի ընդունումը: Նա հույս է հայտնել, որ չեխ գործընկերները կշարունակեն աջակցել հայ ժողովրդին եւ նպաստել ռազմագերիների վերադարձին:

Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ հինգ տարի դադարից հետո վերաբացվել է Պրահա-Երեւան օդային հաղորդակցութունը: Նա համոզմունք է հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա մի շարք ոլորտների զարգացման համար:

Արժեւորելով Հայաստանի Ազգային ժողովի եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում գործող բարեկամական խմբերի միջեւ ծավալված արդյունավետ համագործակցությունը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ Չեխիայի Սենատի փոխնախագահի հրավերով հոկտեմբերին այցելելու է Չեխիա: Նա հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդմանը:

Յանա Կրուտակովան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ եւ օրակարգ՝ ակտիվ քաղաքական երկխոսությունից մինչեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցություն:

Քննարկվել են համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:

Հայերեն

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ

Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց. Փաշինյանը՝ մոլորված ադրբեջանցու մասին

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Կփորձենք համոզել ընդդիմադիր գործընկերներին. Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունների մասին