Հասարակական

Մարտունի քաղաքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 5 շենքերի տանիքներ

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 5 շենքերի տանիքներ

ԳԱՎԱՌ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է բազմաբնակարան 5 շենքերի տանիքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունու բազմաբնակարան 5 շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 84 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը, 10 տոկոսը՝ բազմաբնակարան շենքերի բնակիչները։

Ծրագրով նախատեսված է Պռոշյան-2, Երեւանյան-36, 42, 43, 51 շենքերի տանիքների հիմնանորոգում՝ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի վերջերից եւ կավարտվեն այս տարվա նոյեմբերի 30-ին։ Ծրագրի շահառու են հանդիսանում բազմաբնակարան 5 շենքերի 178 բնակարանների 600 բնակիչներ։

Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Նաիրիշին» ՍՊԸ շինարարները։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում