Հասարակական

Երևանի ավագանու ընտրություններում տեխնիկական սարքավորումների հետ կապված խնդիրներ գրեթե չեն արձանագրվել

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու ընտրություններում տեխնիկական սարքավորումների հետ կապված խնդիրներ գրեթե չեն արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում տեխնիկական սարքավորումների հետ կապված խնդիրներ գրեթե չեն արձանագրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը` ներկայացնելով իրավիճակային վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը։

ԿԸՀ նախագահի տեղակալի խոսքով՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հետ են եղել որոշ տեխնիկական խնդիրներ, երբ ընտրատեղամասում անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման միջոցով չեն կարողացել անցկացնել և դրանց մի մասը ստիպված ստեղնաշարով են գրանցել, մի քանի դեպքում էլ տրամադրվել է համարակալված կտրոն։ Նա նշեց, որ խոսքը 30-40 միջադեպի մասին է։

« Գրեթե դեպք չի արձանագրվել, որ ընտրողները տեխնիկական խնդիրների պատճառով չիրացնեն իրենց քվեարկելու իրավունքը։

Եվ իրավիճակային վերլուծությունների կենտրոնում, և աջակցման կենտրոններում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ընտրողները տեղամասերում կարողանան իրացնել իրենց քվեարկելու իրավունքը»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում