Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանը տորպեդահարում է խաղաղ բանակցությունները, կատարյալ սուտ են. Էդմոն Մարուքյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կատարյալ սուտ է որակել Բաքվի այն պնդումները, թե Երևանը տորպեդահարում է խաղաղ բանակցությունները, իսկ հայկական զինված ուժերը զանգվածային ականապատում են իրականացնում Ադրբեջանի տարածքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Էդմոն Մարուքյանը՝ փաստելով, որ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել ականապատ դաշտերի քարտեզները, ինչը վստահության քայլ էր։

«Ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է ռազմագերիների առևանգել Լաչինի միջանցքից և ՀՀ ինքնիշխան տարածքից, շարունակական կրակոցներ է արձակում, օգտագործում դիպուկահարներ, իրականացնում սադրանքներ և դիվերսիաներ Լեռնային Ղարաբաղում (այս համատեքստում է նաև հրադադարի ռեժիմի խախտումը և դրա հետևանքով ԼՂ պաշտպանության բանակի զինծառայողի վիրավորումը, որն արձանագրվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից): Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է խնդիրներ առաջացնել՝ կապված վստահության ստեղծման հետ՝ խոչընդոտելով նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը»,-ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետը ձեռնարկել է հնարավոր և անհնարին բոլոր քայլերը խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու համար, որպեսզի համապարփակ և կայուն խաղաղություն կնքվի Ադրբեջանի հետ, ինչը, սակայն, շարունակական կերպով տորպեդահարվում է նրա կողմից։

Հայերեն English

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին