Պաշտոնական

Հայկ Կոնջորյանն ու Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը

1 րոպեի ընթերցում

Հայկ Կոնջորյանն ու Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ընտրական օրենսդրության կատարելագործման հեռանկարները:

Հայկ Կոնջորյանը շեշտել է, որ ժողովրդավարության ամրապնդումը եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը խորհրդարանական մեծամասնության կարեւորագույն առաջնահերթություններից են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում