Հասարակական

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ավելի քան 1200 գաջեթ է նվիրել ուկրաինացի դպրոցականներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ավելի քան 1200 գաջեթ է նվիրել ուկրաինացի դպրոցականներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ավելի քան 1200 գաջեթ է նվիրել ուկրաինացի դպրոցականներին, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությանը և հայ երեխաներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասված է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

Ըստ աղբյուրի՝ առաջին տիկնոջ հետ հանդիպմանը ներկա է եղել Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագահ Արման Հակոբյանը, ով հայ երիտասարդների և Ուկրաինայի հայերի միության շտաբի անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետի տիկնոջը՝ Ուկրաինա կատարած այս կարևոր այցի համար:

376667869_640998951473254_255332734190072891_n.jpg (142 KB)

376648056_640999034806579_6982300671616574934_n.jpg (207 KB)

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում