Միջազգային

Պեսկովը մեկնաբանել է Բլինքենի այցը Կիև՝ նշելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինան պահել պատերազմական վիճակում

1 րոպեի ընթերցում

Պեսկովը մեկնաբանել է Բլինքենի այցը Կիև՝ նշելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինան պահել պատերազմական վիճակում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնը Կիևին դրդում է պատերազմ մղել «մինչև վերջին ուկրաինացին» և դրա համար միջոցներ չի խնայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Կիև և Վաշինգտոնի կողմից հնարավոր լրացուցիչ ֆինանսական օգնությունը։

«Մենք բազմիցս լսել ենք հայտարարություններ այն մասին, որ նրանք մտադիր են շարունակել օգնել Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է։ Այլ կերպ ասած, նրանք պատրաստվում են շարունակել Ուկրաինան պահել փաստացի պատերազմական վիճակում և այս պատերազմը մղել մինչև վերջին ուկրաինացին՝ դրա համար չխնայելով ոչ մի փող։ Մենք դա հենց այսպես ենք ընկալում։ Մենք դա գիտենք։ Դա չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկօրյա այցով գտնվում է Ուկրաինայում, որպեսզի Վաշինգտոնի «անսասան աջակցությունը» ցույց տա Կիևին։ Ակնկալվում է, որ իր այցի ընթացքում Բլինքենը կհայտարարի Ուկրաինային աջակցության նոր՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին։

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում