Հասարակական

Արգիշտի Քյարամյանը Քութայիսիում հանդիպել է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ

2 րոպեի ընթերցում

Արգիշտի Քյարամյանը Քութայիսիում հանդիպել է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնական հրավերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այց է կատարել Վրաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Վրաստանի հատուկ քննչական ծառայության Քութայիսիի գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կատսիտաձեի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների քննչական ծառայությունների համագործակցության առկա հնարավորությունների իրացման հեռանկարներին։ Երկուստեք ընդգծվել է երկու կառույցների միջև մասնագիտական փորձի փոխանակման կարևորությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, շնորհակալություն հայտնելով Կոկա Կատսիտաձեին հրավերի համար, ընդգծել է, որ իր այցով տրվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության և քննչական մյուս մարմինների հետ նոր որակի և սերտ համագործակցության մեկնարկը։

Հանդիպումից հետո Արգիշտի Քյարամյանը շրջայց է կատարել Վրաստանի ՀՔԾ գրասենյակում, ծանոթացել վերջինիս գործունեության ուղղություններին և առանձնահատկություններին։

ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանն ուղեկցում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում