Սփյուռք

Հայերենի ուսուցումն Ուրուգվայում իրականացվում է պետական մակարդակով․ լույս են տեսել ուսումնամեթոդական երկու ձեռնարկներ

7 րոպեի ընթերցում

Հայերենի ուսուցումն Ուրուգվայում իրականացվում է պետական մակարդակով․ լույս են տեսել ուսումնամեթոդական երկու ձեռնարկներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս օրերին Հայաստանում է գտնվում Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչության լեզուների քաղաքականության բաժնի տնօրեն Ալդո Ռոդրիգեսի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են նաև Մոնտեվիդեոյի հայկական Նուբարյան դպրոցի ներկայացուցիչները՝ տնօրեն Խավիեր Փոլադյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունն աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում և Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ քննարկելով գիտակրթական ոլորտի կարևոր հարցեր։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ալդո Ռոդրիգեսը նշեց, որ այցի համար առիթ է հանդիսացել Մոնտեվիդեոյում հայերեն լեզվի ուսուցման մեթոդական երկու ձեռնարկների լույս ընծայումը, ինչն էլ հիմք է տվել փորձի փոխանակման շրջանակում հայ գործընկերներին ներկայացնել ուրուգվայական կողմի գործունեությունն ու խթանել երկկողմ համագործակցությունը կրթության ասպարեզում։

HM2_3943.JPG (650 KB)

«Մենք այս բնագավառում երկարամյա աշխատանքի փորձ ունենք և իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք վերաբերում են հայերենի դասավանդման խնդիրներին։ Կազմակերպել ենք ոչ միայն վարժընթացներ, վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, այլև ստեղծել ենք մի շարք գրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ։ Ուրուգվայում բազմաթիվ երեխաներ սովորում են հայերեն՝ որպես երկրորդ լեզու։ Սա մեր ընդգրկուն նախագծի մի մասն է կազմում։ Ցանկանում ենք աշակերտների համար ստեղծել մատչելի ու հետաքրքիր ձեռնարկներ՝ բարձրացնով նրանց ուսումնառության մակարդակը»,- ասաց Ռոդրիգեսը։

Նա ընդգծեց, որ նման ծավալուն աշխատանքն իրենք միայնակ չեն կատարում։ Ուրուգվայի կրթության նախարարությունը ծրագիրն իրականացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։ Նրա տեղեկացմամբ՝ նպատակը միայն հայերենի ուսուցումը չէ, այլ լեզվի մատուցումը որպես մշակութային արժեք հատկապես նրանց, ում համար հայերենը մայրենի լեզու չէ։

HM2_3979.JPG (497 KB)

«Ուրուգվայում գործում են երկու հանրային կրթահամալիրներ, որոնցում հայերենի դասավանդումը մեր քաղաքականության պարտադիր բաղադրիչներից է։ Ելնելով «Բազմալեզու Ուրուգվայ» ծրագրի բնույթից՝ աշակերտները սովորում են մեկ միջազգային լեզու, մեկ ռեգիոնալ լեզու (պորտուգալերեն) և մեկ լեզու իրենց ընտրությամբ: Ուրուգվայում ապրում են բազմաթիվ հայեր, ովքեր լավ ինտեգրվել են մեր հասարակության մեջ, ինչն էլ հիմք է տալիս արգասաբեր համագործակցության համար»,- նշեց Ռոդրիգեսը։

Նա տեղեկացրեց, որ հայերենի ուսուցման երկու ձեռնարկների դիզայնը և բովանդակությունն արդեն իսկ հաստատվել են Ուրուգվայի կրթության նախարարության կողմից և անվճար են։ Առաջինը նախատեսված է ութամյա աշակերտների համար, ովքեր հայկական ծագում չունեն և դա նրանց համար երկրորդ լեզու է։ Նրանք կամաց-կամաց ծանոթանում են հայերեն տառերին ու տեքստերին։ Երկրորդ ձեռնարկն իր մեջ ներառում է մշակութային բաղադրիչը։ Գրքում բազմաթիվ նյութեր կան հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ, ուստի հայերենը մատուցվում է որպես մշակութային արժեք։ Ի դեպ, այս մոտեցումը ցուցաբերվում է Ուրուգվայում լույս տեսնող, բոլոր լեզուներին առնչվող ուսումնամեթոդական ձեռնարկներին։

HM2_3997.JPG (453 KB)

«Համայնքային ներդաշնակ շփումը նույնպես կարևոր է։ Մենք գիտենք, որ հայերենը բաղկացած է երկու ճյուղից՝ արևելահայերեն և արևմտահայերեն, հետևաբար փորձում ենք գտնել դրանք միավորելու տարբերակը՝ կենտրոնանալով այն գործոնների վրա, որոնք ընդհանուր են միևնույն լեզվի երկու ճյուղերի համար։ Հայերը համայնքներ ունեն բազմաթիվ երկրներում։ Հայաստանից շատերը, ժամանելով Ուրուգվայ, հաղորդակցվում են հայրենակիցների հետ, ովքեր խոսում են արևմտահայերեն, բայց դա մեծ խոչընդոտ չէ, իսկ մեր խնդիրը մարդկանց հարաբերվելու գործընթացն ավելի դյուրին դարձնելն է»,- նշեց ուրուգվայցի պաշտոնյան։

HM2_3958.JPG (514 KB)

Նուբարյան դպրոցի տնօրեն Խավիեր Փոլադյանն իր հերթին նշեց, որ ընթացիկ տարին հոբելյանական է իրենց կրթահամալիրի համար, քանի որ այն հիմնադրվել է հիսուն տարի առաջ և ժամանակի հետ դարձել Ուրուգվայի առաջադեմ ու զարգացած ուսումնական հաստատություններից մեկը։ Նուբարյան դպրոցում այժմ ուսանում է 220 աշակերտ՝ ինչպես հայեր, այնպես էլ օտարազգիներ։ Կրթահամալիրը մյուս բոլոր դպրոցների պես առաջնորդվում է պետական ծրագրով։ Հայերեն դասավանդում են ինչպես տեղաբնակ, սփյուռքահայ փորձառու ուսուցիչները, այնպես էլ Հայաստանից ժամանող մասնագետները։ Ընդ որում՝ կրթահամալիրի տնօրինությունը կարողանում է այդ հարցում էլ ներդաշնակել արևմտահայերենն ու արևելահայերենը՝ կազմակերպելով անհրաժեշտ վարժընթացներ, ավելի դյուրին դարձնելով հաղորդակցությունը։ Դրանից բացի, Ուրուգվայի կրթության նախարարությունն ու ՀԲԸՄ-ն համատեղ ծրագրեր են իրականացնում՝ խթանելու որակյալ դասավանդումը հիշյալ կրթահամալիրում։

HM2_3950.JPG (546 KB)

«Մեր դպրոցում հաջողությամբ միատեղվում են տարբեր ազգերի մշակույթները, և նրանք, ովքեր չունեն հայկական ծագում, այդուհանդերձ մեծ ուրախությամբ ուսումնասիրում են հայերենը։ Մենք հայկական կրթությունը տարածում ենք որպես մշակութային արժեք, այլ ոչ թե լոկ հաղորդակցման միջոց։ Աշակերտներն այստեղ անցնում են պետական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները՝ ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական։ Աշխատում ենք հետ չմնալ կրթության ոլորտում առկա նորարարություններից և դրանք հաջողությամբ կիրառում ենք ուսումնական գործընթացում»,- ասաց Փոլադյանը։

HM2_3926.JPG (650 KB)

Նա տեղեկացրեց, որ կրթահամալիրն այժմ Ուրուգվայի կրթության նախարարության հետ իրականացնում է միջազգային ծրագիր, որի շրջանակում Նուբարյան դպրոցը համագործակցում է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի ուսումնական հաստատություններից մեկի հետ։ Փոլադյանն ընդգծեց նաև, որ դպրոցում պարբերաբար անցկացվում են հայրենասիրական միջոցառումներ, մեծ շուքով նշվում են ինչպես Ուրուգվայի, այնպես էլ Հայաստանի անկախության տոնակատարությունները։ Պատվիրակության անդամները ևս մեկ անգամ անթաքույց հպարտությամբ արձանագրեցին, որ Ուրուգվայն առաջինն է ամբողջ աշխարհում ճանաչել ու դատապարտել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, հետևաբար Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է առանձնահատուկ կերպով։ Մոնտեվիդեոյի Նուբարյան դպրոցն իրականացնում է ակտիվ գործունեություն և այդ իմաստով լավ օրինակ է ծառայում շատ հանրային ուսումնական հաստատությունների համար։

Մանվել Մարգարյան

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում