Քաղաքականություն

Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու քայլի առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու քայլի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան պարզաբանում է խնդրել Երևանից՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու քայլի առնչությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք այս հարցում արդեն պարզաբանում ենք խնդրել հայկական կողմից և կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից», - ասել է Զախարովան։

Հայաստանի կառավարությունը Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել սեպտեմբերի 1-ին։

Հռոմի ստատուտը վավերացնելու միջոցով Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին պատասխանատվության կանչելու հնարավորություն է տեսնում:

Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, ինչը նշանակում է, որ այն երկրներում, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը, ՌԴ նախագահին կարող են ձերբակելել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում