Ապաշրջափակումը հնարավոր և կիրառական կլինի միայն խաղաղության ֆոնին․ Մհեր Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Պայմանավորվածություն չունենք հաջորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ։ Ընթացքում, իհարկե, աշխատանքային շփումների մակարդակով ինչ-որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին չկա»,- ասաց Գրիգորյանը։

Լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների պասիվացումը, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ որքան էլ ապաշրջափակման հարցը առանձին դիտարկվի, այնուամենայնիվ, ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի, որովհետև ի՞նչ ապաշրջափակման մասին կարող է խոսք լինել, եթե չլինի կայունություն և խաղաղություն։ «Ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, և ապաշրջափակումը հնարավոր կլինի կամ կիրառական կլինի խաղաղության ֆոնին։ Եվ այդ իմաստով, բնականաբար, որոշակի փոխկապակցվածություն աշխատանքների պասիվացման մասով կա»,- ավելացրեց Գրիգորյանը։

Ինչ վերաբերվում է տրանսպորտային ենթակառուցվածքների և կապերի մասով փոխադարձ ընկալմանը, Մհեր Գրիգորյանը նշեց, որ, կարծես թե, այդ մասով կողմերի միջև համաձայնություն կա, սակայն դրա շահագործման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս պետք է վերջնական համաձայնեցվեն։

«Երասխից-Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար և ընդհանրապես տարածաշրջանի համար։ Դա կընդգծի և կավելացնի Հայաստանի լոգիստիկ դերը տարածաշրջանում։ Բայց, դրա հետ մեկտեղ, կան հարակից հարցեր, որոնք դեռևս վերջանական լուծում և պայմանավորվածություն են ենթադրում»,- եզրափակեց Գրիգորյանը։

Հայերեն Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն