Հասարակական

Հանրապետության որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետության որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 2-7-ն Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5 աստիճանով։

Armenia 02_09_23.jpg (242 KB)

Երևանում սեպտեմբերի 2-ի ցերեկը, սեպտեմբերի 3-7-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։

Yerevan 02_09_23.jpg (50 KB)

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ի, սեպտեմբերի 7-ի կեսօրից հետո, 3-ի գիշերը և կեսօրից հետո, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ին, 3-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 2-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 3-ին՝ առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում