Արայիկ Հարությունյանը կոչ է արել սատարել Արցախում ձևավորվող նոր իշխանությանը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով, Արցախի կառավարության ադամներին և պետական կառավարման այլ մարմինների, դատական համակարգի ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը, շնորհակալություն հատնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար, ներկայացրել է իր հրաժարականի դրդապատճառները։

Նշելով, որ մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը շատ պատասխանատու ժամանակաշրջան է, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ դրա հաղթահարումը և իրավական ճանապարհով իշխանափոխության իրականացումը պետականության պահպանման համար կարևոր նշանակություն ունեն:

Արայիկ Հարությունյանը գործընկերներին հորդորել է սթափորեն գնահատել իրավիճակը և սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը` երկրում ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու, ներքին ու արտաքին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանին երկրի համար բարդ ժամանակաընթացքում պետական կառավարման համակարգում պատասխանատվություն ստանձնելու համար և Սամվել Շահրամանյանին՝ պատմական ծանր ժամանակաշրջանում պետական նախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկն ընդունելու համար:

Հայերեն Español

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP