Քաղաքականություն

Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Իրանի դեսպան

1 րոպեի ընթերցում

Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դեսպանն այս մասին հայտարարեց Երևանում ընթացող տնտեսական ցուցահանդեսի ժամանակ։

«Մեր սկզբունքային քաղաքականությունն է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները զարգացնելը։ Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նշեց դեսպանը։

Դեսպանը հավելեց, որ Իրանը և Հայաստանը, հատկապես Հայաստանի անկախությունից ի վեր, ոչ մի մակարդակում և ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում