Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման նորանշանակ ղեկավարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին՝ Պետրոս Մարտիրոսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի տեղակալ Արման Դանիելյանին վերջին ամիսներին աշխատանքները համակարգելու համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին:

«Մենք երկար քննարկումներից հետո որոշում ենք կայացրել պարոն Մարտիրոսյանին նշանակել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար: Քննարկումները երկար էին, որովհետև մեզ անհրաժեշտ էր կայացնել այնպիսի որոշում, որի արդյունքում կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք իրականում այսօր քիչ չեն տեսչականների ուղղությամբ: Իհարկե, գրասենյակը, հատկապես վերջին ամիսներին բավականին աշխատանք է կատարել, բայց կարծում եմ՝ տեմպերն ավելացնելու և արդեն լուծումներ տալու խնդիր ունենք: Նախ մինչև այդ, պարոն Դանիելյան, Ձեզ եմ ուզում շնորհակալություն հայտնել այս ամիսներին բավականին մեծ աշխատանք կատարելու և գրասենյակը համակարգելու համար: Վստահ եմ, որ պարոն Մարտիրոսյանի հետ Ձեր կարողությունների և հնարավորությունների համընկնումը շատ լուրջ հնարավորություն կտա, որպեսզի տեսչական մարմինը ճիշտ ուղղությամբ աշխատանքներ իրականացնի:

Պարոն Մարտիրոսյան, շնորհավորում եմ Ձեզ նշանակման առիթով: Վստահ եմ՝ այն խնդիրները, որոնք արդեն քննարկել ենք և Ձեր առջև դրվել են, առաջիկայում լուծումներ կստանան: Ձեր մեծ փորձը, այն ոլորտում, որտեղից գալիս եք՝ Գլխավոր դատախազությունից, և այն ուղղությունները, որոնք համակարգել եք, թույլ կտան նաև այստեղ կուտակված կարողությունների համադրմամբ լուրջ առաջընթաց ունենալ՝ տեսչական մարմինների համակարգման, լիազորությունների մեծացման, գործիքների ավելացման ուղղությամբ: Վստահ եմ, որ այն կամային հատկանիշները, որոնք ունեք և դրսևորել եք ձեր ոլորտում, այստեղ վստահաբար շատ պետքական են, և որոշումը, որը կայացրել ենք, նաև պայմանավորած է դրանով», - ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում