Հայաստանը առաջին անգամ Ռուսաստանի հետ առևտրային պրոֆիցիտ է արձանագրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել ՝ ստանալով 210 միլիոն դոլարի առևտրային ավելցուկ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հայաստանի մաքսատան տվյալները։

Նշվում է, որ Հայաստանը ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների արդյունքներով ստացել է առնվազն 2003 թվականից ի վեր Ռուսաստանի հետ առևտրում առաջին պրոֆիցիտը՝ 210 մլն դոլարի մակարդակում: Ընդ որում, վերջին տարիներին արձանագրվել է դեֆիցիտ. ամենամեծը ՝ 596 մլն դոլարի մակարդակում ՝ անցյալ տարի, իսկ ամենափոքրը ՝ 45 մլն դոլարի մակարդակում ՝ 2004 թվականին։

Ըստ լրատվական գործակալության՝ դա տեղի է ունեցել Հայաստանի արտահանման բուռն աճի շնորհիվ. այս տարի ապրանքների մատակարարումները եռապատկվել են՝ հասնելով 1,68 մլրդ դոլարի։

Հայերեն Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր