Հասարակական

Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով այցելել է Սյունիքի մարզ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով այցելել է Սյունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ՝ Երևան-Կապան ավիաչվերթով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր այցելեցի Սյունիքի մարզ Երեւան-Կապան ավիաչվերթով: Ծանոթացա նաեւ «Սյունիք» օդանավակայանում ստեղծված պայմաններին»,- գրել է վարչապետը:

Ապրիլի 26-ին Երևանից դեպի Կապանի օդանավակայան փորձնական թռիչք էր իրականացրել 19 ուղևորի համար նախատեսվածչեխական արտադրության մարդատար օդանավը։ Այնուհետև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ փորձնական թռիչքի ընթացքում որոշակի խնդիրներ էին նախանվել, որոնք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնելու։ Սանոսյանն ընդգծել էր, որ Հայաստանի կառավարության նպատակն է Երևանից Կապան կանոնավոր չվերթերի գործարկումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում