Հասարակական

Շարունակաբար կեղծ լուրեր տարածելով՝ Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար․ Արցախի ՊՆ

1 րոպեի ընթերցում

Շարունակաբար կեղծ լուրեր տարածելով՝ Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար․ Արցախի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում։ «Արմենպրես»-ի փոխնցմամբ՝ այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 16-ին ժամը 19:40-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով՝ Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար»,-ասված է Արցախի ՊՆ-ի հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում