Քաղաքականություն

Միջոցներ ձեռնարկեք ցեղասպանությունը դադարեցնելու համար․Մարուքյանն անդրադարձել է ԼՂ-ում սովամահության դեպքին և դիմել միջազգային հանրությանը

1 րոպեի ընթերցում

Միջոցներ ձեռնարկեք ցեղասպանությունը դադարեցնելու համար․Մարուքյանն անդրադարձել է ԼՂ-ում սովամահության դեպքին և դիմել միջազգային հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում գրանցված սովամահության դեպքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը գրառում է կատարել X սոցցանցի իր միկրոբլոգում՝ դիմելով ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին, ԱՄՆ պետքարտուղարին, Եվրոպական խորհրդի նախագահին, ԵՄ դիվանագիտության ղեկավարին և այլ անձանց։

«Մենք արդեն 8 ամիս է՝ ամեն օր զգուշացնում էինք այդ մասին։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար»,- գրել է նա։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը օգոստոսի 15-ին տեղեկացրել է, որ Ստեփանակերտում 40-ամյա տղամարդ է սովից մահացել:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում