Հասարակական

Իսպանիան կաջակցի Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու

1 րոպեի ընթերցում

Իսպանիան կաջակցի Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը կաջակցի Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայերեն գրառում է հրապարակվել Ռուսաստանի Դաշնությունում Իսպանիայի դեսպանատան X սոցցանցի պաշտոնական էջում:

«Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունն (AECID) ակտիվացնում է իր՝ «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» (Acontraelhambre) մարդասիրական ակցիան՝ օգնելու 1000 մարդու, որոնք տեղահանվել են Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մոտ 250 ընտանիք կստանա դրամական, հոգեբանական և սոցիալական աջակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում