Դատախազը Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու որոշում է կայացրել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական վարույթով հսկող դատախազը, քննարկելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, քրեական վարույթով մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ տարբեր ոլորտներում ավանդ ունեցող անձանց նույնաբովանդակ միջնորդությունները, որով վերոնշյալ անձինք խնդրել են մեղադրյալ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել, միջնորդությունները մերժելու մասին որոշում է կայացրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, այս կապակցությամբ Դատախազությունն ընդգծում է, որ քրեական վարույթով իրականացվող նախաքննությամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու և հետագայում դա փոխելու կամ վերացնելու հիմքերն ու կարգը սահմանված են Քրեական դատավարության օրենսգրքով:

«Ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունները և վերլուծելով դրանք քրեական վարույթով ձեռք բերված փաստական հանգամանքների համատեքստում՝ դատախազը գտել է, որ թե՛ ներկայացված միջնորդություններում, և թե՛ նախաքննության ներկա փուլում ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությամբ, չի հաստատվել, որ մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման ընթացքում փոխվել կամ վերացել են խափանման միջոցի իրավաչափության պայմանները:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, գործարար Արման Պետրոսյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, իսկ Սերգեյ Սմբատյանի հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը՝ այն կազմակերպելու մեջ: ​Փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի կազմակերպիչը՝ Արմեն Սմբատյանը, քրեական վարույթի մասին տեղեկություններ ստանալուց հետո խմբի անդամների հետ կազմակերպել է մի քանի հանդիպում և վերջիններիս զգուշացրել, որ նախաքննական մարմիններում նրանք տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Քրեական վարույթի ընթացքին խոչընդոտելու վերոնշյալ դեպքը հիմք է հանդիսացել եզրահանգելու, որ մեղադրյալների համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը դժվար կլինի ապահովել այլընտրանքային խափանման միջոցների ընտրությամբ: Դրանով պայմանավորված՝ նախաքննական մարմինը հայր և որդի Սմբատյանների և գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:

Նման պայմաններում, հաշվի առնելով նաև այն, որ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է 2023 թվականի հուլիսի 29-ին, իսկ դրան հաջորդող ժամանակահատվածում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք կչեզոքացնեին վարույթն իրականացնող մարմնի ողջամիտ մտավախություններն առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալ Սերգեյ Սմբատյանի պատշաճ վարքագիծը, հետևաբար՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված անազատության հետ կապված խափանման միջոցի անհրաժեշտությունը շարունակում է լինել առկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուների միջնորդություններում բացակայում են հետադարձ հասցեները, ինչի արդյունքում Դատախազությունը զրկված է որոշումը կողմերին տրամադրելու հնարավորությունից, տեղեկացնում ենք, որ հսկող դատախազի որոշման պատճենը կտրամադրվի դիմումատու(ներ)ին՝ Գլխավոր դատախազություն ներկայանալու կամ Դատախազությանը հասցե(ներ) տրամադրելու դեպքում:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային