Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

2 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ բաց և բարդ քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։

Չեմ թաքցնում, եղել են տարբեր տեսակետներ, հնչել են տարբեր փաստարկներ և հակափաստարկներ։

Վերջնական որոշումը կայացվել է հիմնական երկու գործոնների ազդեցության տակ.

  1. Կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։
  2. Այս պահին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանավորված, մեր հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային և քննարկումային մթնոլորտ։

ԲՀԿ-ն հաջողություն է մաղթում ընտրությունների մասնակից ուժերին՝ ի շահ մեր ժողովրդի և երևանցիների բարօրության»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տոնոյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում