Պաշտոնական

Ռուբեն Ռուբինյանը Էստոնիայի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները կանխելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանը Էստոնիայի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները կանխելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 9-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը` կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները:

Դեսպանի խնդրանքով՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում