Քաղաքականություն

ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի․ՀՀ ԱԳՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի․ՀՀ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի։ X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանը գնահատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը Լեռնային Ղարաբաղում, դրա համար մենք ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ գործունեության մշտական խոչընդոտումը և նրա պաշտպանության տակ գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն»,- գրել է Բադալյանը:

Նա ընդգծել է, որ Արցախում ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից, հազարավոր մարդիկ չունեն բավարար դեղորայք։

Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետից առևանգվել էր հուլիսի 29-ին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ մեկնում էր Երևան բուժօգնության։

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում