Տնտեսություն

Գնել Սանոսյանը Չինաստանում մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին

1 րոպեի ընթերցում

Գնել Սանոսյանը Չինաստանում մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Դատոն քաղաքում մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին և համատեղ ձեռնարկության բոլոր բաժնետերերի ժողովին:

Ինչպես հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, տնօրենների հերթական նիստի շրջանակներում քննարկվել է համատեղ ձեռնարկության գործունեության ընթացիկ վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարները, ուղղությունները։

Քննարկվել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի կանոնադրության փոփոխության նախագիծը:

Նախարարը կարևորել է ընկերության հետ կապված խնդիրների արագ կարգավորման և ընկերության շահութաբերության ապահովման հարցը, բարձրացվել է նաև ձեռնարկությունում հայկական քվոտայով հաստիքների համալրման հարցը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում