Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանը իրականացնում է ցեղասպանություն․ Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ Ադրբեջանը Արցախում ցեղասպանություն է իրականացնում։

«Եթե ձևակերպելու լինենք՝ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանը իրականացնում է ցեղասպանություն։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է։ Առողջապահության բնագավառում մենք ունենք դեղորայքի լուրջ պակաս։ Դեղատներում ունենք կյանքը փրկող դեղատեսակների սղություն։ Տարբեր քրոնիկ հիվանդություններից մահվան դեպքերի աճը շարունակվում է։ Օրինակ, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերն առաջին կիսամյակում աճել են մոտ երկու անգամ։ Խոցելի են հատկապես հղիները, երեխաներն ու քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք, որոնց առողջական վիճակը վատանում է թերսնման, սթրեսի և այլ պատճառներով»,-Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Արայիկ Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ ինքն Արցախը հայտարարել է աղետի գոտի՝ ակնկալելով, որ միջազգային հանրությունը գոնե հումանիտար աջակցություն կտրամադրի աղետի պայմաններում։ Արցախի նախագահն արձանագրել է, որ Հայաստանը դրան առաջինն է արձագանքել՝ ուղարկելով հումանիտար օգնություն, որով բեռնված բեռնատարները կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի , քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Հարությունյանը նաև նշեց, որ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով քայքայվել է Արցախի տնտեսությունը, որը վերականգնելու համար տասնամյակներ են պետք լինելու։ «

Այսինքն՝ մենք ականատես ենք լինում ցեղասպանության, որի առումով քայլեր պլանավորում ենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Հայերեն العربية English Русский Türkçe

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը