Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այց կատարեց Սևան համայնքի մի շարք դպրոցներ

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Սևան համայնքի Լճաշեն, Վարսեր, Զովաբեր գյուղերի միջնակարգ, Սևան քաղաքի թիվ 2, 3, 4, 6 հիմնական դպրոցներ՝ տեղում գնահատելու նախօրոք բարձրացված ու գույքագրված հիմնախնդիրները, դպրոցների տնօրենների հետ քննարկելու դրանց լուծման արդյունավետ տարբերակները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության և քաղաքաշինության ոլորտների պատասխանատուներ։

Աշխատանքային այցը նախատեսված էր այն կրթական հաստատություններում, որոնք չունեն ջեռուցման կենտրոնացված համակարգ, արդի չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճներ, մարզագույք, ուսուցման բավարար կազմակերպման համար այլ պայմաններ։

Կարեն Սարգսյանը դիտարկեց դասասենյակների, մարզադահլիճների, խաղադաշտերի, հանդիսությունների դահլիճների ընդհանուր վիճակը, զրուցեց դպրոցների տնօրենների եւ մանկավարժների հետ, հիմնահարցերի կարգավորման նպատակով տվեց համապատասխան հանձնարարականներ։

Աշխատանքային այցի ավարտին մարզպետը կիսվեց իր տպավորություններով։

«Իմ հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի կրթության եւ քաղաքաշինության պատասխանատուներից բաղկացած աշխատանքային խումբը գույքագրում էր անցկացրել մարզի այն դպրոցներում, որոնք մինչ այժմ ջեռուցվում են վառարաններով, չունեն արդի չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճներ, մարզագույք, հանդիսությունների սրահներ, խաղադաշտեր։

Գույքագրման արդյունքում վեր են հանվել բոլոր հիմնախնդիրները, որոնց պետք է լուծում տանք հնարավորինս սեղմ ժամկետներում, թե՛ պետական, թե՛ մեր կողմից տնտեսված միջոցներով։

Այսօրվա այցի նպատակն էր՝ տեղում դիտարկել ու գնահատել իրավիճակը եւ կայացնել իրատեսական ու արդյունավետ որոշումներ։

Այցին հաջորդելու են նախագծերի պատվիրման ու ձեռքբերման աշխատանքները, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։ Կանենք հնարավորը, որ առաջիկա ձմռանը այդ դպրոցներն անցնեն կենտրոնացված ջեռուցման, իսկ մարզադահլիճների հիմնանորոգման, մարզագույքի ձեռքբերման, մյուս հիմնախնդիրների կարգավորման հետ կապված հարցերը կարգավորվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

Մեր ուշադրության կենտրոնում է նաև Լճաշենի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների շենքի տանիքի հիմնանորոգման խնդիրը»,- ներկայացրեց Կարեն Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները