Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, քանի որ ավելի քան 120000 մարդ, ներառյալ 30000 երեխա, տառապում են սոսկալի հումանիտար ճգնաժամի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Քանի որ հումանիտար ճգնաժամը շրջափակված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերահաստատում է իր հայտարարություններն ու դիրքորոշումները միջազգային հանրության կողմից հրատապ և անհապաղ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ», - ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլլեյը: «Լաչինի միջանցքը՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը, արգելափակված է ավելի քան յոթ ամիս՝ առաջացնելով հումանիտար արտակարգ իրավիճակ և մեծ վտանգի տակ դրել 120,000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքը:

Մարդիկ չունեն սնունդ, դեղորայք, լույս և գազ։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանն անհապաղ և արագ միջամտել՝ շրջափակումը դադարեցնելու և արցախցիների կյանքերը փրկելու նպատակով, այնուհետև ձեռնամուխ լինել տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման համար դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին»,- ասել է Փիլլեյը:

ԵՀԽ-ն կոչ է անում Ադրբեջանին և ներգրավված այլ ուժերին անհապաղ վերացնել շրջափակումը և վերաբացել Լաչինի միջանցքը, որպեսզի երաշխավորվի քաղաքացիական անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը և անարգել մարդասիրական մուտքը` թեթևացնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ բնակչության տառապանքը:

ԵՀԽ-ն մի քանի հայտարարություններ և արձանագրություններ է արել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերաբերյալ, այդ թվում՝ ԵՀԽ 11-րդ վեհաժողովի արձանագրությունը վերնագրված «2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները», որտեղ վերահաստատել է իր դատապարտումը քիմիական զենքի և կասետային զինամթերքի կիրառման, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների, հանրային ենթակառուցվածքների և այլ օբյեկտների վրա հարձակումների, և մնացած բոլոր պատերազմական հանցագործությունների, գլխատումների, խոշտանգումների և այլ վայրագությունների վերաբերյալ, որոնց ականատես են եղել հակամարտության ընթացքում:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Հայաստան-Ադրբեջան գործընթացն հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը․ Ռուբինյան

Հայաստանը սպասում է Թուրքիայի հետ սահմանի բացման պայմանավորվածության իրագործմանը. Ռուբինյան

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրել Արամ Վարդևանյանին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ու ԱՄՆ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման հարցը

Եկեք կոտրենք կարծրատիպը․ Ռուբինյանը կոչ արեց անցնել արդյունավետ աշխատանքի

Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքը լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է. Ռուբինյան

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

ՀՀ նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

Քաղաքական տարաձայնությունները պետք է վերածվեն ավելի լավ որոշումների. ՀՀ նախագահի ելույթը՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստում