Քաղաքականություն

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, կամայականորեն բանտարկվածները պետք է ազատ արձակվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, կամայականորեն բանտարկվածները պետք է ազատ արձակվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ համաձայնեցված տեքստը պետք է ստորագրվի, իսկ Բաքվում կամայականորեն ձերբակալված հայ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է Լյուքսեմբուրգում Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Ժան-Նոել Բարոն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը՝ հույս հայտնելով, որ այդ լարվածության զսպման գործում իր ներդրումը կարող է ունենալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես չափազանց անհանգստացած եմ սահմանին աճող լարվածությամբ: Հուսով եմ, որ տեղում տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ամրապնդվել իրավիճակն արդյունավետ վերահսկելու և այդ լարվածությունը զսպելու համար: Խաղաղության պայմանագիրը վերջապես պետք է ստորագրվի, և կամայականորեն ձերբակալվածներն ու բանտարկյալները պետք է ազատ արձակվեն»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում