Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները

1 րոպեի ընթերցում

Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 31-ին իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, մեկ ժամից ավելի տեւած զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի պատասխանատու Ջենիֆեր Հեդդան եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում