Հանրապետությունում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-2-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով,որ օդի ջերմաստիճանը հուլիսի 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով։
Մարզերում հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ին և օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Լեռնային Ղարաբաղում հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։