Հասարակական

Կառավարությունը 2․5 միլիարդ դրամից ավել լրացուցիչ գումար հատկացրեց Զինված ուժերի կարիքների բավարարմանը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 2․5 միլիարդ դրամից ավել լրացուցիչ գումար հատկացրեց Զինված ուժերի կարիքների բավարարմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշեց վերաբաշխում կատարել և Պաշտպանության նախարարությանը հատկացնել լրացուցիչ ավելի քան 2․5 միլիարդ դրամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը, որը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր, ստացավ հավանություն:

Նախագծի հիմնավորումներում ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն է առաջացել 2023թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղել 2,521,948.1 հազար դրամ:

Որոշման նախագծով նախատեսվում է կատարել վերաբաշխում, որն ուղղվելու է ՀՀ ԶՈՒ կարիքների բավարարմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում