Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում առաջին անհրաժեշտության սննդամթերքով բեռնված 19 բեռնատար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 400 տոննայի չափով հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Դեկտեմբերի 12-ից սկսած՝ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ հումանիտար մատակարարումների լիակատար արգելափակման պայմաններում:

«Որոշում է կայացվել, որ պետք է 400 տոննայի չափով հումանիտար աջակցություն ցուցաբերվի՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ: Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար աջակցություն Լեռնային Ղարաբաղ առաքելու նպատակով»,-ասաց Սարգսյանը:

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում 19 բեռնատար՝ բեռնված առաջին անհրաժեշտության սննդամթերքով՝ ալյուր, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն և այլն:

Սարգսյանը հույս հայտնեց, որ հումանիտար բնույթի ապրանքների տեղափոխման հետ կապված խնդիր չի առաջանա:

Հայերեն English Français Русский

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները