Փորձում ենք անել քայլեր, որոնք կհաղթահարեն Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անվստահությունը. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երեսուն տարվա ընթացքում մեր առջև ստեղծվել է մի իրավիճակ, որի նկատմամբ մենք պետք է կարողանանք դիրքավորվել և հարաբերվել այդ իրավիճակի հետ։ Այս է պատճառը, որ բանակցային սեղանի շուրջ երբեք չեմ լսել այնպիսի ուղերձ, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին։ Բայց մյուս կողմից Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի երևում, չի բխում նման պատրաստակամություն։ Պետք է նաև ընդգծել, որ հասկանալի չեն այն դիրքորոշումները, որոնք հնչում են Լեռնային Ղարաբաղում՝ բացառելով այդ թեմայով քննարկումներն ու բանակցություններն Ադրբեջանի հետ։ Հիշատակման արժանի է այն, որ Լեռնային Ղարաբաղից հնչում են նաև ձայներ, որոնք անդրադառնում են երկխոսության անհրաժեշտությանը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս տեսակետը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։

«Խոսքը նախորդ բրյուսելյան հանդիպման ընթացքում արձանագրված պայմանավորվածության մասին է. Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ իհարկե հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված խնդիր կա և այդ խնդիրը պետք է հասցեագրվի, ինչը հնարավոր չէ ժխտել։ Այլ բան է, որ հասկանալիորեն կա մեծ անվստահություն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ և հակառակը, ուստի հարց է, թե ինչպես հաղթահարել այդ անվստահությունը։ Դա է պատճառը, որ մենք փորձում ենք անել քայլեր, որոնք այդ անվստահությունը կհաղթահարեն»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և դրա հասցեագրումը, հումանիտար իրավիճակի հասցեագրումը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հասցեագրման օրակարգով երկխոսությունը։

«Կողմերի միջև անվստահությունն է պատճառը, որ մենք գտնում ենք՝ միայն միջազգային մեխանիզմի շրջանակներում կարող է շատ թե քիչ արդյունավետ երկխոսություն տեղի ունենալ, որի ընթացքում վստահության ստեղծման աղոտ քայլեր կամ հույսեր կարող են առաջանալ։ Մենք պետք է մեր դիտանկյունները հարցերի նկատմամբ փոխենք, թե ինչ տրամաբանությամբ ենք հարցերին նայում»,- նշեց ՀՀ վարչապետը։

Հայերեն English Français

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները