Մշակույթ

«Ժամանակների կապը». Երևանում երիտասարդ խորեոգրաֆների երեկո կանցկացվի

2 րոպեի ընթերցում

«Ժամանակների կապը». Երևանում երիտասարդ խորեոգրաֆների երեկո կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարի ռեժիսուրա ուսումնական ծրագրի ուսանողների համար ինքնուրույն բեմադրություններ իրականացնելու պայմաններ ստեղծելու նպատակով հուլիսի 24-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ժամանակների կապը» երիտասարդ խորեոգրաֆների երեկոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը կնպաստի հաջորդ սերնդի խորեոգրաֆների ձևավորմանը. որոնք կապահովեն հայկական մտքի և գաղափարների արտացոլումը բալետում և առանձնահատուկ խորեոգրաֆիկ մտքի դիմապատկերով կդառնան համաշխարհային բալետային ընտանիքի լիիրավ անդամ:

«Պարարվեստի զարգացման հիմնախնդիրներից է ոչ միայն ավանդույթների պահպանումը, այլև միջավայրի ստեղծումը, որը կզարգացնի պարարվեստը որպես ժամանակակից արտահայտման ձև ու կձևավորի հայկական խորեոգրաֆիկ մտքի ուրույն դիմապատկերը:

Բալետային արվեստում բեմադրական մտքի զարգացման, ձևավորման և կայացման երաշխավորը խորեոգրաֆն է՝ իր գաղափարներով և էմոցիոնալ շարքով»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Երեկոն հիմնված է Արամ Սաթյանի երաժշտության վրա: Բեմանկարիչ՝ Արեգ Միրիջանյան:

«Ժամանակների կապը» երիտասարդ խորեոգրաֆների երեկոն «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի նախաձեռնությունն է: Այն իրականացվում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական իստիտուտի հետ համատեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում