Հասարակական

Վարդենիսի բազմաբնակարան 10 շենքերից 5-ի տանիքների հիմնանորոգումը իրականացված է մոտ 40 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Վարդենիսի բազմաբնակարան 10 շենքերից 5-ի  տանիքների հիմնանորոգումը իրականացված է մոտ 40 տոկոսով

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թվով 10 բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման ծրագիրը, որը մեկնարկել էր այս տարվա մայիսից, այս պահի դրությամբ իրականացման ընթացքի մեջ է 5 շենքերում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի 10 բազմաբնակարան շենքերի տանիքները հիմնանորոգվում են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 223 միլիոն 336 հազար 344 դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել 7439 քառակուսի մետր մակերեսով բազմաբնակարան շենքերի տանիքներ Վարդենիս քաղաքի Ա. Սեյսմանուկյան-1,1/14, 5, Խ. Ստեփանյան-3, 5, 7, Երիտասարդության-3, 6, 12, Լեռնագործների-1/2 հասցեներում։ Ծրագրի շահառու են հանդիսանում 412 ընտանիք՝ շուրջ 1700 շնչով։ Ծրագիրը նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։

2023 թվականի հուլիսի 20-ի դրությամբ տանիքների հիմնանորոգման աշխատանքներն ընթացել են բազմաբնակարան 5 շենքերում՝ Երիտասարդության 3, 12, Խաչիկ Ստեփանյան-3,5, Սեյսմանուկյան-1/14 հասցեներում, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել են շուրջ 40 տոկոսով։ Բազմաբնակարան մնացած 5 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում