Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսուա Ռոշբլուանին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսուա Ռոշբլուանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի երկարամյա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Ռոշբլուանի այցը Հայաստան և ընդգծել նրա կարևորագույն դերը Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների շարունակական զարգացման ու ամրապնդման գործում: Վարչապետը շեշտել է նաև նրա անձնական վերաբերմունքը Հայաստանի օրակարգի ու դրա առաջմղման հարցում:

Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ այս օրն իր համար խորհրդանշական է:

«Հինգ տարի առաջ այս օրը, պարոն վարչապետ, ինձ հանձնեցիք Հայաստանի Հանրապետության անձնագիր: Ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու և մտքեր փոխանակելու հնարավորության համար»,- ասել է նա:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում