Պաշտոնական

Հայաստանի ԱԺ-ի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը նիստ կանցկացնի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ-ի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը նիստ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար հուլիսի 19-22-ը Իրկուտսկ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն Հայաստանի ԱԺ պատգամավորներ:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Իրկուտսկ կգործուղվեն պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը, Բաբկեն Թունյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Միքայել Թումասյանը, Շիրակ Թորոսյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում