Հասարակական

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, հուլիսի 14-ին, 15-ին, 16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ին և 17-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով,որ օդի ջերմաստիճանը հուլիսի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, հուլիսի 14-ին և 15-ին, 16-ի գիշերը, 18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում կլինի նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Լեռնային Ղարաբաղում հուլիսի 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում