Ինովացիա

Հայաստանում AI-code battle նորարարական գաղափարների մրցույթ կանցկացվի

2 րոպեի ընթերցում

Հայաստանում AI-code battle նորարարական գաղափարների մրցույթ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում հայտարարվել է նոր մրցույթ՝ AI-code battle-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` յուրաքանչյուր անվանակարգի մրցանակային ֆոնդը 500 հազար դրամ է։ Վերջնաժամկետը հուլիսի 31-ն է, դիմել հնարավոր է այստեղ։

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը և կարողությունները։ Մրցույթը հնարավորություն կտա մասնակիցներին, կիրառելով արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքներ, մշակել հետաքրքիր նախագծեր կամ դրանց դեմո տարբերակները, մրցել միմյանց հետ և ստանալ դրամական պարգևներ։

Մրցույթին կարող են մասնակցել «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում անցկացված ցանկացած դասընթացին մասնակցած կամ վերջիններիս ներգրավմամբ (առնվազն 1 հոգի) թիմ կազմած երիտասարդները։

Մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքների, սովորելու՝ ինչպես կիրառել դրանք տարբեր նախագծերում, ինչպես նաև մշակելու հետաքրքիր նախագծեր / դեմո տարբերակներ ՏՏ-ի, գյուղատնտեսության, հյուրընկալության և այլ ոլորտներում կիրառության համար։

Ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույններին՝ հետևյալ 3 անվանակարգերում՝ ստեղծարար, լայնածավալ և արդյունավետ կիրառություններ։

Մրցույթ իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում