Մեծ Բրիտանիա այցի շրջանակում նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում Քենսինգթոնյան պալատում հանդիպել է Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական և բարեգործական կազմակերպությունների, ասոցիացիաների, հիմնադրամների հետ իրականացված ծրագրերն ու համագործակցության արդյունքները։

Ընդգծելով պետություն-մասնավոր հատված փոխգործակցության կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ ոլորտներում գործող կազմակերպությունների կողմից անձի կարիքին համապատասխան տրամադրվող ծառայությունները։

Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինը խոսել է շուրջ 100 բարեգործական և այլ կազմակերպությունների ծրագրերում իր ներգրավվածության, հանրային աշխատանքի, խոցելի խմբերի իրավունքների իրազեկման արշավների մասին, որոնց մի մասը ֆինանսավորվում է իր ընտանիքի կողմից։ Անդրադարձել է նաև առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամություն ունեցող երեխաներին մատուցվող ծառայություններին, խնամատար ընտանիքի, ինչպես նաև այլընտրանքային խնամքի կազմակերպման ձևերին։

Երկուստեք երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումների հիմքում շեշտադրել են երեխայի լավագույն շահի ապահովումը՝ նրանց համար ստեղծելու առավել ապահով ու բարեկեցիկ միջավայր։

Հայերեն العربية English Français Русский

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում