ՀՀ նախագահն ու ԱՄԷ դեսպանը քննարկել են Հայաստանի և Միացյալ էմիրությունների փոխգործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը:

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և մաղթում հաջողություններ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում: Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր շունչ կհաղորդի մեր հարաբերություններին և նոր գաղափարների իրականացման հնարավորություն կտա»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ասել է Վահագն Խաչատուրյանը:

Դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել.

«Ինձ համար շատ կարևոր է որպես դեսպան հանդես գալ հատկապես Հայաստանում: Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության լայն հնարավորություններ կան: Շատ մեծ շահագրգռվածություն և հետաքրքրություն կա տնտեսական և առևտրի ոլորտներում: Մեծ հետաքրքրությամբ էմիրաթական կողմը ցանկանում է ավելի զարգացնել առևտրին վերաբերող գործակցությունը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Միացյալ էմիրությունների սերտ փոխգործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության տպավորիչ արդյունքներին և դրանց շարունակական խթանմանը:

Առանձնահատուկ ընդգծվել է բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում առկա սերտ հարաբերությունների և փոխգործակցության հետագա խորացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակության և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության դեմ իրականացվող հակահայկական քաղաքականության վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև ներկայումս առկա ակտիվ փոխայցելությունները, քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու վերջինիս հետագա զարգացմանն ուղղված ջանքերը:

Հանդիպմանը դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը նախագահ Վահագն Խաչատուրյանին է փոխանցել Միացյալ էմիրություններում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 2023 թվականի համաժողովին (COP28) մասնակցելու հրավերը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել աշխատանքային շփումները:

Հայերեն العربية Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան