Քաղաքականություն

Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանը շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանը շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒLԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը երբևէ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն երբևէ չի ընդունի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը Հայաստանին շարունակում է մեղադրել իր տարածքով տրանսպորտային կապի ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ՝ միջանցքային ինչ-որ երկիմաստ մեկնաբանություններով։ Այստեղ նույնպես ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը երբևէ ոչ գրավոր, ոչ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել և նման որևէ մեկնաբանություն չի ընդունի։ Որ Հայաստանը որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել, կարող է տեսնել յուրաքանչյուր ոք՝ կարդալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը՝ Փաշինյանը ընդգծեց՝Հայաստանը բազմիցս հայտարարել է և հայտարարում է, որ պատրաստ է դրան։

«Արդեն վաղուց Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսվում է երեք հսկիչ-անցակետերի հիմնադրումը Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի կողմից։ Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի էլ նախաձեռնել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին։

Այսինքն՝ տրամաբանությունն այն է, որ նույն որոշումը պետք է նաև Ադրբեջանը կայացնի, որպեսզի և Հայաստանի կողմից, և Ադրբեջանի կողմից լինեն այդ անցակետերը, որպեսզի տարածաշրջանային և տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն։

Ադրբեջանը չի անում սա և Ադրբեջանի մոտեցումը այդպիսին է, որովհետև նա չի հրաժարվել Հայաստանի Հանրապետությանը շրջափակման ենթարկելու իր 30-ամյա քաղաքականությունից»,- եզրափակեց Փաշինյանը։

ՀՀ-ում մեկնարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ծրագիրը` 2,6 մլն դոլար արժողությամբ

Հայաստան

ՀՀ-ում մեկնարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ծրագիրը` 2,6 մլն դոլար արժողությամբ

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Վասիլիս Մարագոս

Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Մշակույթ

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Ոսկեհասկում շունը հարձակվել է քաղաքացիների վրա

Մարզեր

Ոսկեհասկում շունը հարձակվել է քաղաքացիների վրա

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր

Հայաստան

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

Հարցազրույց

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

Սպորտ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

Իրականացման դեպքում «Չոր նավահանգիստ» նախագիծը կարող է Հայաստանի տնտեսության զարգացման լուրջ գործոն դառնալ

Տնտեսություն

Իրականացման դեպքում «Չոր նավահանգիստ» նախագիծը կարող է Հայաստանի տնտեսության զարգացման լուրջ գործոն դառնալ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում