Հայաստան

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

1 րոպեի ընթերցում

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 26-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների մի խումբ ծառայողների, որոնք հունիսի 15-ից 22-ն ակտիվ մասնակցություն են ունեցել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԳՆ փրկարար ծառայությունից, Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել որոնողական աշխատանքներում ներգրավված բոլոր ծառայողներին՝ ընդգծելով, որ փրկարարները բարդ պայմաններում դրսևորել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, անձնվիրություն ու մեծ պատասխանատվություն։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում