Հայաստան

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

1 րոպեի ընթերցում

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ արձանագրել է թերլիցքավորում «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1):

«Տնտեսավարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

▪️ թերլիցքավորում,

▪️ չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործում,

▪️ կապարակնիքների ապօրինի հեռացում՝ խախտումների հայտնաբերումից հետո,

▪️ արագ արձագանքման QR կոդերի բացակայություն։

Չնայած բազմաթիվ վարչական պատասխանատվության միջոցներին և տրված հանձնարարականներին՝ խախտումները շարունակվում են։

Վերջին ստուգմամբ հաստատվել է, որ գազալցակայանը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով` թերլիցքավորմամբ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՇՎՏՄ-ի տարածած հայորդագրությունից

 Արդյունքում կասեցվել է գազալցակայանի գործունեությունը։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկին հորդորում է սպառողներին զերծ մնալ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից լիցքավորում իրականացնելուց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում