Իրանի դեսպանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ հայ-իրանական համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ գործունեության և հայ-իրանական հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պարոն Զոհուրիի պաշտոնավարման տարիները համընկել են Հայաստանի համար դժվար ժամանակների հետ, ու չնայած դրան՝ երկու երկրների միջև փոխգործակցությունը հետևողականորեն զարգացել է տարբեր ոլորտներում:

Մասնավորապես, ընդգծվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների հետևողական ավելացման, Մեղրիի սահմանային անցակետի, Հայաստան-Վրաստան Բարեկամության կամուրջի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցության, Կապանում Իրանի հյուպատոսության բացման, դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքի ավելացման, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաև երկկողմ բարձր մակարդակի ակտիվ շփումների փաստը:

Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել վարչապետին և Կառավարությանն ակտիվ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ հետագայում ևս հայ-իրանական համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:

Հայերեն العربية English Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան