Մշակույթ

Երևանում ուրուգվայական կինոյի 11-րդ փառատոնը կմեկնարկի «Աշխատողը և գործատուն» ֆիլմի ցուցադրությամբ

1 րոպեի ընթերցում

Երևանում ուրուգվայական կինոյի 11-րդ փառատոնը կմեկնարկի «Աշխատողը և գործատուն» ֆիլմի ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայական կինոյի 11-րդ փառատոնը, որն անցկացվելու է հուլիսի 4-7-ը Երևանում, կմեկնարկի «Աշխատողը և գործատուն» ֆիլմի ցուցադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնն անցկացվում է Հայաստանում Ուրուգվայի դեսպանության, ՀԲԸՄ Ուրուգվայի, «Կինոթեքա Արմենիա»-ի և այլ կազմակերպությունների հովանավորությամբ: Փառատոնը ղեկավարում է արգենտինահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանը:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն նաև «Խուլիո, հավերժ երջանիկ», «Ալելի» և «Իլդայի արձակուրդները» ֆիլմերը: Ցուցադրությունները տեղի են ունենալու Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ժամը 19:30-ին:

Ֆիլմերն իսպաներեն են՝ անգլերեն ենթագրերով: Ցուցադրությունների մուտքն ազատ է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում