Գավառի մարզադպրոցին եւ Նորատուսի բռնցքամարտի խմբակներին կապիտալ դրամաշնորհով մարզագույք է հատկացվել

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցին եւ նրա ենթակայությամբ գործող Նորատուսի բռնցքամարտի խմբակներին Գավառի համայնքապետարանի կողմից հատկացված կապիտալ դրամաշնորհով անհրաժեշտ գույք է հատկացվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, կապիտալ դրամաշնորհի շրջանակներում ձեռք են բերվել բռնցքամարտի ռինգ, բռնցքամարտի 2 պարկ, 1 զույգ մարզաթաթ, կրոսֆիթի պարան, Բռնցքամարտի կոնաձեւ պարկ՝ փայտյա տակդիրով, ծանրաձողի պրոֆեսիոնալ հենարան՝ 120կգ ծանրաձողի լրակազմով, ծանրաձողի պրոֆեսիոնալ հենարան, 24 կիլոգրամանոց երկու գիր, 25 կիլոգրամանոց գանտել՝ երկու հավաքածուով, ֆուտբոլի ցանց եւ համակարգիչ։

Վերոնշյալ գույքի տեսականու համար Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեից 3 միլիոն 192 հազար 700 ՀՀ դրամի կապիտալ դրամաշնորհ է հատկացվել։

Ձեռք բերված ապրանքները տեղում դիտարկել են Գավառ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Մուրադ Մովսիսյանը, Նորատուսի վարչական ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը եւ համայնքապետարանի առաջատար մասնագետ, սպորտի հարցերով պատասխանատու Նարեկ Մուրադյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիս ամսին. Պապոյան

ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը

Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ